2022/2023 թվականների ձմռանն ավելի քան 1.1 միլիոն տների Էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպասվում, որն ամենամեծն է 2011-ից եւ «Ֆուկուսիմա-1»-ում տեղի ունեցած աղետից ի վեր, հայտնում է Kyodo-ն։
Սպասվող դեֆիցիտի հիմնական պատճառը ՋԷԿ-երի մեծ մասի աշխատանքի դադարեցումն է, ինչպես նաեւ՝ ճապոնական ատոմակայանների աշխատանքի վերսկսման դանդաղ գործընթացը։ Ատոմակայանների հետ կապված խնդիրները կապված են նրա հետ, որ, չնայած Նախարարների կաբինետի որոշմանը, պրեֆեկտուրաներում տեղական իշխանությունները թույլ չեն տալիս էներգետիկ ընկերություններին վերսկսել աշխատանքը։
Խնդրահարույց է նաեւ ռուսական էներգառեսուրսների գնման հնարավորության հետ կապված անորոշությունը։ Ձմեռային շրջանն անվտանգ անցնելու համար ճապոնական էներգետիկ ընկերությունները պետք է էլեկտրաէներգիայի պաշարների՝ պահանջարկի նկատմամբ առաջարկի 3 տոկոսի չափով հարաբերակցություն ունենան։ Այս պահին Tokyo Electric Power-ի (TEPCO) ցուցանիշը -0.6 տոկոսի մակարդակում է:





























