Apple ընկերությունը ներկայացրել է իր CarPlay ավտոմոբիլային հավելվածի թարմացված տարբերակը: Շնորհանդեսը տեղի է ունեցել Apple-ի մշակողների համաշխարհային համաժողովում (WWDC):
Այսպես, այժմ CarPlay-ի օգնությամբ կարելի է լրացուցիչ տվյալներ ցուցադրել մեքենայի թվային վահանակի վրա։ Բացի հիմնական տեղեկատվությունից, ինչպիսիք են արագությունը եւ շարժիչի պտույտները, վարորդը կկարողանա տեսնել կլիմայական համակարգի կարգավորումները, զանգերն ու հաղորդագրությունները, ինչպես նաեւ նավիգացիոն համակարգի տվյալները: Բացի այդ, կարելի է ընտրել դիզայնը եւ գունային սխեման ըստ ճաշակի:
Շնորհանդեսին Apple-ը հայտնել է, որ շատ ավտոարտադրողներ պատրաստ են իրենց հաճախորդներին առաջարկել CarPlay-ի նոր տարբերակը։ Մասնավորապես, դրանք են՝ Audi-ն, Acura-ն, Porsche-ն, Jaguar-ը, Volvo-ն, Nissan-ը, Ford-ը։





























