Եվրոպան կարող է ստիպված լինել նորմավորել իր էներգամատակարարումը, նախազգուշացրել է Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրենը:

«Ես չէի բացառի Եվրոպայում բնական գազի նորմավորումը՝ սկսած խոշոր արդյունաբերական օբյեկտներից»,-Financial Times-ին ասել է ՄԷԳ-ի գործադիր տնօրեն Վեյթ Բիրոլը: 

Բիրոլն առաջարկել է, որ ավելի բարձր արդյունավետությունը, վերականգնվող աղբյուրները եւ «առկա» էներգիայի աղբյուրների «առավելագույն օգտագործումը» կօգնի ապահովել էներգետիկ անվտանգությունը, այլ ոչ թե հանածո վառելիքի նոր եւ ավելի մեծ նախագծեր սկսելը:

Նախազգուշացումր արվել է այն բանից հետո, երբ Գերմանիան եւ Ավստրիան նույնպես ահազանգել ենն վերջին շաբաթների ընթացքում էներգիայի մատակարարումների վերաբերյալ։