Պլաստիկ նախընտրող միջատների մի տեսակ կարող է օգնել հեղափոխել պլաստիկի վերամշակման գործընթացը:

Ավստրալացի գիտկանակնների ուսումնասիրությունների համաձայն՝ Zophobas morio անունով որդը, որը հայտնի է որպես սուպերորդ, կարող է գոյատեւել պոլիստիրոլային սննդակարգով: Գիտնականները կարծում են, որ որդերը պլաստիկը մարսում են աղիքային ֆերմենտի միջոցով:

Հետազոտողներից Քրիս Ռինկեի կարծիքով այս բացահայտումը կարող է պլաստիկի վերամշակման հարցում մեծ առաջընթաց ապահովել:

Քիչ հավանական է, որ այս բացահայտումը կարող է հանգեցնել սուպերորդերի արտադրման գործարանների՝ որպես պլաստիկի վերամշակման գործարաններ: Փոխարենը հետազոտողները հույս ունեն հասկանալ, թե որդերի ստամոքսում առկա որ ֆերմենտն է ամենաարդյունավետը մարսում պլաստիկը եւ թափոնների վերամշակման համար կրկնօրինակել այն: