Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն օգոստոսի 10-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան ՀԷԿ-ի ջրամբար կով է ընկել եւ անհրաժեշտ է օգնություն:

«ՈՒԱԶ» ավտոմեքենայով Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզի փրկարարական վարչության փրկարար ջոկատի 4 փրկարար եւ Հրազդան քաղաքի ՀՓՋ-ից 4 հրշեջ-փրկարար (անձնական ավտոմեքենայով):

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղում պարզվել է, որ կովն արդեն սատկել է:

Փրկարարները կովին հանել են ջրամբարից եւ հանձնել տիրոջը: