Google-ը, Facebook-ը, Twitter-ը եւ այլ տեխնոլոգիական ընկերություններ ստիպված կլինեն միջոցներ ձեռնարկել իրենց հարթակներում ֆիփֆեյքերի եւ կեղծ էջերի դեմ պայքարելու համար կամ կարող ենք տուգանքների ենթարկվել՝ ԵՄ նորացված կանոնների համաձայն:

Եվրահանձնաժողովն ապատեղեկատվության նորացված կանոնները կհրապարակի հինգշաբթի ֆեյքային լուրերի դեմ պայքարի շրջանակներում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

2018-ին ներդրված կամավոր օրենսգիրքն այժմ համակարգավորման սխեմա  կդառնա, ընդ որում, պատասխանատվությունը կկիսվի կարգավորողների եւ օրենսգրքի ստորագրողների միջեւ:

Թարմացված օրենսդրության մեջ մանիպուլյատիվ վարքագծի ավելի շատ օրինակներ կնշվեն, ինչպիսիք են դիփֆեյքերը եւ կեղծ էջերը, որոնց հետ ստորագրողները ստիպված պետք է պայքարեն:

Դիփֆեյքերը հիպերիրատեսական, համակարգչային տեխնոլոգիաների միջոցով ստեղծած կեղծիքներ են, որոնք անհանգստություն են առաջացնում ամբողջ աշխարհում, հատկապես երբ դրանք օգտագործվում են քաղաքական համատեքստում:

Օրենսգիրքը նաեւ կապված կլինի ԵՄ նոր կոշտ կանոնների հետ, որոնք հայտնի են որպես Թվային ծառայությունների մասին ակտ, որը համաձայնեցվել է Եվրամիության կողմից այս տարվա սկզբին, որում ապատեղեկատվության դեմ պայքարի մասին բաժին կա:

Ըստ էության, դա նշանակում է, որ այն ընկերությունները, որոնք չեն կատարում օրենսգրքի համաձայն իրենց պարտավորությունները, կարող են տուգանվել իրենց գլոբալ շրջանառության 6 տոկոսի չափով:

«Բրեքզիթից մինչեւ Ուկրաինայի պատերազմ, վերջին տարիներին հայտնի սոցցանցերը թույլ են տվել, որպեսզի ապատեղեկատվությունը եւ ապակայունացման ռազմավարությունները տարածվեն, նույնիսկ՝ դրանից գումար վաստակելով: Ապատեղեկատվությունը չի կարող եկամտի աղբյուր մնալ»,- ասել է ԵՄ առաջնորդ Թիերի Բրետոնը, ով պատասխանատու է ԵՄ-ում ապատեղեկատվության դեմ պայքարի համար:

«Լավագույն հակաթույնը ֆինանսավորման հստակ դադարեցումն է: Պլատֆորմներն այլեւս չպետք է նույնիսկ մի եվրո ստանան՝ ապատեղեկատվություն տարածելու համար: Ապամոնետիզացիան ապատեղեկատվության դեմ օրենսգրքի պրակտիկայի հիմնաքարն է»,- ասել է նա: