Հյուսիսային Կառոլինայի Ռելի քաղաքում The Pest Informer-ը 2000 դոլար է խոստացել նրան, ով կհամաձայնի իր տանը 100 ուտիճի «ապաստանել»: WRAL-ը հաղորդում է, որ դա անհրաժեշտ է միջատների դեմ նոր միջոցի փորձարկման համար։
Դիմորդները պետք է լինեն 21 տարեկանից բարձր եւ ունենան իրենց սեփական տունը: Եթե սեփական բնակարան չկա, պետք է գրավոր թույլտվություն ստանալ վարձատուից: Այս դեպքում միայն յոթ տուն կընտրվի ուսումնասիրության շրջանակներում:
Մարդիկ, որոնք կհամաձայնեն այդ պայմաններին, մեկ ամիս պետք է օգտագործեն բացառապես մակաբույծների դեմ փորձարկվող արտադրանքը: Նշված ժամկետից հետո եթե փորձարկվող միջոցը չաշխատի, վարակը կվերացվի ավանդական, ստուգված մեթոդներով՝ ընկերության հաշվին։





























