Ջրամատակարարման ոլորտում մենաշնոր ունեցող «Վեոլիան» հերթական «անակնկալն» է մատուցել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի բնակիչներին։

Համարյա հունիսի 17-ի կեսօրից տարածքի բնակիչները հերթական անգամ առանց նախազգուշացման մնացել են առանց ջրի։ Մեծ ջանքեր պահանջվեցին ընկերությունից պատճառն իմանալու համար։ Այս անգամ «թեժ գծի» օպերատորը որպես պատճառ նշեց «ճնշման անկումը», սակայն ընկերությունը հարկ չհամարեց պատասխանել, թե ինչի հետ է դա կապված։ Սակայն, որքան էլ տարօրինակ է, ընկերությունում տեղյակ են, որ այն կվերականգնվի մինչեւ ժամը 20-ը։ Նման տեղեկացվածությունն ու ամռանը պարբերաբար անջատումները հուշում են, որ «անկումը» պլանավորված է եղել, եւ ջուրը հոսում է ինչ-որ մեկի անձնական ջրավազաններ կամ օգտագործվում է ոռոգման նպատակով։ Բաժանորդների նկատմամբ «Վեոլիա»-ի վերաբերմունքի մասին է վկայում այն փաստը, որ նույնիսկ համավարակի ամենաթեժ պահին նա հաջողացրել է շոգին մի քանի օրով անջատել ջուրը։

Առայժմ հորդորում ենք ընկերությանը ասել, թե մինչեւ ժամը ութը ի՞նչ անեն մարդիկ, ովքեր վերադառնում են աշխատանքից եւ տրանսպորտով են երթեւեկում։ Որտե՞ղ լվացվեն եւ գնան զուգարան:

Միևնույն ժամանակ, «Վեոլիան», այնուամենայնիվ, հետին ամսաթվով բաժանորդներին ծանուցեց Արարատի մարզում վթարի և Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն, Խաչփար գյուղերում ժամը 13:00-24:00-ը ջրամատակարարման անջատման մասին։