Ճապոնիայի հնագույն մայրաքաղաք Կիոտոյում Կոդաիձի տաճարի հավատացյալներին Բուդդայի ուսմունքի իմաստը փոխանցող քարոզիչ ռոբոտ է հայտնվել, հայտնում է ABC-ն։

Պարբերականի համաձայն՝ ռոբոտի կարդացած խարիզմատիկ եւ մատչելի քարոզն օգնում է խաղաղություն գտնել եւ սովորել բուդդայական ուսմունքների ամենանվիրական իմաստը։

«Ինձ մոտ տրամադրության փոփոխություններ հաճախ եմ լինում տարեց մորս խնամելիս: Մինդարի քարոզը Սրտի սուտրայի մասին (բուդդայական լամաիստական ​​ավանդույթի ամենահայտնի սուտրաներից մեկը) օգնում է ինձ ներքին խաղաղություն գտնել եւ փրկություն շնորհել»,- ասել է ծխականներից մեկը:

Մինդարը ստեղծվել է տաճարի եւ Օսակայի համալսարանի մասնագետների թիմի համագործակցության շրջանակներում: Ըստ ստեղծողների՝ ռոբոտը պետք է մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնի հոգեւոր ինքնակատարելագործման նկատմամբ, ինչպես նաեւ վերակենդանացնի հետաքրքրությունը հին բուդդայական կրոնական ավանդույթի նկատմամբ, որը որոշակի ճգնաժամ է ապրում երկրում՝ սերնդափոխության եւ օտար մշակութային ազդեցության հետ կապված:

«Ռոբոտը պետք է կամուրջ լինի հոգեւոր աշխարհի միջեւ, որտեղ ապրում է Բուդդան, եւ նյութական աշխարհի միջեւ, որտեղ Բուդդան մարմնական ձեւ է ստանում՝ քարոզչի տեսքով», - ասում են նախագծի հեղինակները:

Այս պահին գիտնականները ցանկանում են շարունակել նախագծի մշակումը, որպեսզի Մինդարը կարողանա ինքնուրույն շփվել մարդկանց հետ, ինչպես նաեւ սովորեցնել նրա ալգորիթմներին քարոզներ այնպես անել, որպեսզի դրանք հարմար լինեն տարբեր տարիքային խմբերի մարդկանց: