Heritage Auctions-ը 75 հազար դոլարով վաճառել է չբացված «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի տեսաերիզը, գրում է The Guardian-ը։

Պատճենը պատկանել է դերասան Թոմ Ուիլսոնին, որը եռերգության մեջ մարմնավորել է Բիֆ Թաննենին։ Տեսաերիզին կցված էր նրա գրառումը.  

«Սա «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի առաջին թողարկման VHS ժապավենն է, որն ինձ ուղարկվել էր այն ժամանակ ստուդիայի կողմից: Ես միշտ գիտեի, որ VHS պլատֆորմը հավերժ կապրի, ուստի կասետ դիտելը հետաձգեցի ավելի ուշ, եւ այժմ ոչ մի տեղ չեմ կարող գտնել վիդեոմագնիտոֆոն: Դե, Վայելե՛ք»,-գրել է Ուիլսոնը։ 

Ընդհանուր առմամբ վաճառվել է 260 տեսաերիզ։