Ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության գործի վարույթը վերցվել է դատախազությունից, եւ այն այժմ գտնվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Այս մասին օգոստոսի 11-ին ոստիկանությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: 

Ոստիկանության լրատվության ծառայությունից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ հանգամանքներից ելնելով է գործի քննությունը տեղափոխվել ոստիկանություն, ինչին ի պատասխան նշվեց, որ նշված քրեական գործի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով է հատուկ քննչական ծառայությունից տեղափոխվել ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: