Գյումրիում բարեգործական ճաշարանները դադարել են գործելուց: «Առաքելություն Հայաստանի» բարեգործական կազմակերպությունը Շիրակի մարզում գործող երեք ճաշարաններ ուներ: Երկուսը փակվել էին ամիսներ առաջ` պատճառաբանությամբ, որ ֆինանսավորումը նվազել է: Արդեն 2-3 օր է` չի գործում նաեւ այս ընկերության ֆինանսավորմամբ գործող վերջին ճաշարանը: Գործադիր տնօրեն Գայանե Խեբյանի մեկնաբանությամբ, ճաշարանը մեկ ամսով արձակուրդում է, կսկսի գործել մեկ ամիս անց:

Այն հարցին, թե ճաշարանն ունի ֆինանսական խնդիրներ, տնօրենը չի հերքել: «Ֆինանսական  խնդիրներ, այո, կան, մենք աշխատում ենք լուծել այդ խնդիրները, գտնել ֆինանսավորման աղբյուրներ»,- NEWS.am-ի թղթակցին ասել է Գայանե  Խեբյանը:

Նշենք, որ ճաշարանը արտասահմանյան ֆինանսավորմամբ է գործել շուրջ 10 տարի եւ  միայն Գյումրիում 200-ից ավելի շահառու ունի: