Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում քաոս է տիրում, գրում է The Sun-ը։ Այսօր կեսօրին Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից թռիչքները մեկ ժամով դադարեցվել են։

Jet A-1 համակարգը խափանվել է տեղական ժամանակով ժամը 14:00-ից քիչ առաջ, իսկ թռիչքները վերսկսվել են մոտ մեկ ժամ անց: 

Սա նշանակում է, որ հսկայական թվով հանգստացողներ մնացել են  դարպասների մոտ, իսկ մյուսները ստիպված են եղել սպասել նավի վրա: 

«Օդանավակայանի լիցքավորման համակարգի տեխնիկական խնդիրն այժմ շտկվել է։», - ասել է օդանավակայանի խոսնակը: