Պաշտոնական Անկարան քաղաքական պատժամիջոցներ է նախապատրաստում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին պատվիրել է «մեր համբերությունը սպառված է» հայտարարության հետ մեկտեղ Սիրիայի նախագահին հաղորդել նաեւ, որ պաշտոնական Անկարան պատրաստվում է քննարկել Ասադի կառավարության ճանաչման հարցը:

Ակնկալվում է Էրդողանի հայտարարությունն այդ կապակցությամբ:

Դավութօղլուն կոչ է արել Սիրիայի կառավարությանը չսրել լարվածությունը եւ դադարեցնել սովորական քաղաքացիների մահվան պատճառ հանդիսացող գործողությունները, հատկապես Ռամադանին:

Թուրքիան զգուշանում է, որ  Սիրիայում քաղաքացիական պատերազմ կսկսվի: Պաշտոնական Անկարան մտադիր է առաջին հերթին քաղաքական պատժամիջոցներ կիրառել, սակայն քաղաքական հարաբերությունների դադարեցման վերաբերյալ ստույգ ժամկետներ հայտնի չեն: