Երեւանում հայտնվել է նոր վտանգավոր օբյեկտ` Հարավ-Արևմտյան Բ-1 զանգվածի աղբանոցը: Այն գտնվում է անմիջապես ծննդատան հարեւանությամբ: Աղբանոցը գործում է ընդամենը մեկ տարի, բայց ծխում է ամեն օր: Օրգանական նյութերի թերայրումը հանգեցնում է աղտոտիչների` այդ թվում դիօքսինի արտանետման: Դիօքսինը թույն է, որը, ծխի հետ մթնոլորտում տարածվելով, հանգեցնում է չարորակ նորագոյացությունների առաջացմանը եւ անոմալ ծնունդների:
Ըստ «ԷկոԼուր» բնապահպանական կազմակերպության` հավանական է, որ աղբանոցը գործում է ոչ օրինական հիմունքներով, պարզ չէ նաեւ, թե ով է թույլատրել դրա տեղակայումը խիտ բնակեցված զանգվածում եւ ծննդատան հարեւանությամբ:




























