Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն ծայրահեղ վիճակում է ուրբաթ առավոտյան վիրավորվելուց հետո։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Այս մասին  հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

«Սա աններելի արարք է»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ երկիրը «փորձում է գիտակցել այս բարդ իրավիճակը»։ Նա մահափորձն անվանել է «զազրելի ակտ»։

Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Կիսիդան հայտարարել է, որ իշխանությունները «համապատասխան միջոցներ կձեռնարկեն, որպեսզի պարզեն իրավիճակը։ Կիսիդան հրաձգությունն անվանել է «բարբարոսական եւ չարամիտ»։ «Ես կցանկանայի ամենախիստ խոսքեր օգտագործել, որպեսզի դատապարտեմ այդ արարքը»,- ասել է նա։

Կիսիդան ասել է, որ կասկածյալի մոտիվները պարզ չեն, եւ առաջիկա ընտրություններն անվանել է «դեմոկրատիայի հիմք»։ Նրա խոսքով՝  ընտրությունների գալիք ժամանակացույցի մասին որոշում չի կայացվել։