Նայրոբիի ոստիկանությունը ձերբակալել է բժշկական համալսարանի մի ուսանողի, ով բեմադրել է սեփական առեւանգումը` ծնողներից փրկագին պահանջելու նպատակով:
23-ամյա Էդվին Կամաուին մեղադրանք է առաջադրվել անհետանալու եւ մի քանի օր անց մորը զանգելու ու 593 դոլար փրկագին պահանջելու համար:
Փրկագինի առաջին մասը Կամաուն ստացել է չորեքշաբթի օրը եւ այն հարբած վիճակում իրենից գողացել է մի կին, որից հետո նա պահանջել է երկրորդ մասը, որը հայտնաբերվել է իր կոշիկների մեջ:
Ոստիկանությունը հայտնել է, որ ուսանողը խոստովանել է, որ վատնել է անցյալ կիսամյակի փողերը եւ կեղծել է իր առեւանգումը` լրացուցիչ միջոցներ հայթայթելու նպատակով:
Այժմ Կամաուն սպասում է դատական նիստին:





























