Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքն ընկել է վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային նվազագույն մակարդակի՝ 1,01 դոլարից ցածր: Վերջին անգամ նման արժեք գրանցվել է 2002 թվականի դեկտեմբերին, գրում է «Կոմերսանտը»։

Մոսկվայի ժամանակով ժամը 11:44-ին դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նախորդ փակման 1,0159 դոլարի մակարդակից իջել է մինչեւ 1,0081 դոլար: Բացի եվրոյից, արագացել է նաեւ այլ արժույթների անկումը։

Օրինակ՝ իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է մինչեւ 135,86 իեն՝ մեկ դոլարի դիմաց 135,98 իենից։ Դոլարի ինդեքսը (փոխարժեքը վեց երկրների՝ ԱՄՆ-ի առեւտրային գործընկերների արժույթների զամբյուղի նկատմամբ) աճել է 0,33 տոկոսով՝ հասնելով 107,49 կետի։