ԱՄՆ-ի Օհայո նահանգի Սենատի անդամ Թինա Մահարաթը ներկայացրել է օրինագիծը, որի համաձայն կանայք կարող են դատի տալ տղամարդկանց՝ անցանկալի հղիության դեպքում, հայտնում է Statehouse News Bereau-ն:
Այսպիսով Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը առաջարկում է արձագանքել հղիության վեցերորդ շաբաթվանից հետո արհեստական ընդհատումն արգելող օրենքին:
Օրինագծի համաձայն՝ անցանկալի հղիության դեպքում տղամարդը պետք է կնոջը 5000 դոլարի չափով վնասի փոխհատուցում վճարի, ինչպես նաեւ՝ հայցի վճարներն ու ծախսերը։





























