Կուրսկի մարզում ահաբեկչական սպառնալիքի դեղին մակարդակը երկարացվել է մինչեւ հուլիսի 23-ը։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։

«Հարգելի կուրսկցիներ։ Սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ուժային կառույցների ի ղեկավարների հետ որոշել ենք երկարաձգել ահաբեկչական վտանգի դեղին մակարդակը եւս երկու շաբաթով՝ մինչեւ հուլիսի 23-ը։

Խնդրում եմ բնակիչներին զգոն լինել՝ կասկածելի քաղաքացիների, թողնված առարկաների եւ անօդաչու թռչող սարքերի մասին հայտնել «112» հեռախոսահամարով»,- գրել է Կուրսկի նահանգապետը։