«Շանթ» հեռուստաընկերության լրագրող եւ մեկնաբան, «Հորիզոն» եւ «Տեսակետ» ծրագրերի վարող Նվեր Մնացականյանը տեղափոխվում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն:
Մեր ունեցած այս տեղեկությունները հաստատեց ինքը` Նվեր Մնացականյանը: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հավանաբար սեպտեմբերից կտեղափոխվի Հ1, իսկ թե այնտեղ սեփական հաղորդմամբ է հանդես գալու, թե «Հայլուր» լրատվականում, նա չցանկացավ նշել: «Դա արդեն հետո կիմանաք»,- ասաց Նվեր Մնացականյանը:
Իսկ թե ինչն էր պատճառը, որ նա համաձայնեց «Շանթից» տեղափոխվել Հ1` բարձր աշխատավարձը, թե այլ բան, նա պատասխանեց. «Սովորական փոփոխություն է, պետք չէ այդքան բարդացնել»:
Մեր մյուս հարցերին, թե Հ1 տեղափոխվելը իր կարիերայի համար առաջընթա՞ց է, ինքնարտահայտման նո՞ր հնարավարություն, նա խոստացավ Երեւան վերասդառնալուց հետո պատասխանել, քանի որ այժմ հանգստանում է:
Նշենք, որ վերջերս Հ1-ից «Արմնյուզ» հեռուստաընկերություն է տեղափոխվել «Բանաձեւ» ընկեության ղեկավար Արտակ Ալեքսանյանը իր թիմով:




























