Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի որոշմամբ` Գյումրու թիվ 28 դպրոցի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Ավետիսյանի լիազորությունները դադարեցվել են եւ նույն դպրոցում գործադիր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Մարիամ Առաքելյանը: Համլետ Ավետիսյանը տեղի ունեցածն անօրինական է համարում, պնդում, որ իրեն ծանուցագիր չեն ուղարկել եւ նախապես չեն տեղեկացրել, որ դադարեցնելու են լիազորությունները:
«Ես հո թաշկինակ չե՞մ, որ երբ ուզենան ինձ հեշտությամբ դուրս նետեն, երբ իրենց պետք չեմ: Ես այս դպրոցում տնօրեն եմ աշխատել շուրջ 7 տարի եւ ոչ ոք իրավունք չունի ինձ դուրս նետելու, ես կբողոքեմ, իմ իրավունքների համար կգնամ ինչքան պետք է…»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Համլետ Ավետիսյանը:
Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանի պարզաբանմամբ, Համլետ Ավետիսյանին աշխատանքից հեռացնելու որոշումը բացատրվում է նրանով, որ նա չի մասնակցել տնօրենների մրցույթին եւ չունի համապատասխան հավաստագիր:
Համլետ Ավետիսյանը պատրաստվում է բողոքարկել կատարվածը անգամ դատական ճանապարոհվ պայքարել իր իրավունքների վերականգման համար:




























