Ռուս արտահանողները հուլիսին կսկսեն հեղուկացված նավթային գազի (ՀՆԳ) մատակարարումը Բուլղարիա՝ վրացական սեւծովյան Փոթի նավահանգստի միջոցով, քանի որ արտահանման ավանդական ուղիները մնում են փակ, հաղորդում է Reuters-ը:
Refinitiv Eikon-ի երկաթուղային տվյալների համաձայն՝ այս ամիս մոտ 3000 տոննա ՀՆԳ Սուրգութից երկաթուղով կտեղափոխվի վրացական Փոթի, այնուհետեւ ծովային լաստանավով՝ Վառնա։
Ըստ թրեյդերների տվյալների՝ Բուլղարիան ամսական սպառում է մոտ 30-35 հազար տոննա ՀՆԳ։
Refinitiv Eikon-ի տվյալների համաձայն՝ արտահանման սահմանափակ հնարավորությունները հանգեցրել են արտասահմանում ռուսական ՀՆԳ-ի մատակարարումների նվազման՝ 2022 թվականի սկզբի ամսական մոտ 370 000 տոննայից մինչեւ մայիսին 250 000 տոննա:
Այնուամենայնիվ, այս երթուղիով առաքումները դեռեւս շահութաբեր են՝ համեմատած ներքին շուկայում վաճառքի հետ՝ Ռուսաստանում ՀՆԳ-ի գների անկման պատճառով, ասում են թրեյդերները:





























