Տաուպո սուպերհրաբուխը Նոր Զելանդիայում ակտիվացել է։ Ինչպես տեղեկացրել է The Guardian-ը, այսպիսի եզրակացության են եկել երկրաբանները, որոնք հետեւում են հրաբխին ավելի քան չորս տասնամյակ։
Հետազոտողները ստացիոնար հետազոտական կայաններ են հիմնել լճի շուրջը, լողափերին, ժայռերի վրա, նավամատույցներում եւ Հորոմաթանգի խութի վրա կառուցված հատուկ պլատֆորմում, որը 232թ. հրաբխի վերջին ժայթքման հիմնական երախն էր։
Թիմը հատուկ պատրաստված ջրաչափեր է տեղադրել 22 ֆիքսված կետերում եւ օգտագործել է հատուկ կառուցված պլատֆորմը լճի մակարդակի փոփոխությունները չափելու համար։ Այս մեթոդը նրանց թույլ է տվել հայտնաբերել կայանի բարձրության փոփոխություններն ընդամենը 8 միլիմետր ճշգրտությամբ։
«Մենք սպասում ենք, որ ինֆլյացիան (մագմայի աճող ճնշումը, որը կարող է առաջ բերել մակերեսի փքում – ծան.՝ խմբ.) կարագանա հաջորդ ժայթքումից առաջ, ուստի կարեւոր է, որպեսզի շարունակեն ուշադիր հետեւել ընդերքի փոփոխություններին»,- տեղեկացրել է հրաբխագետ Փիտեր Օթուեյը։
Տաուպոյի, որը գտնվում է երկրում ամենամեծ լճի հատակում, հզոր ժայթքում տեղի է ունեցել 26 հազար տարի առաջ։ Այն ժամանակ արշիպելագում դեռեւս մարդիկ չկային։ Գիտնականների գնահատականներով՝ մոտ 430 խորանարդ կիլոմետր պիրոկլաստիկ նյութ է ժայթքել, 320 խորանարդ կիլոմետր իգնիմբրիտ եւ 530 խորանարդ կիլոմետր մագմա։





























