Տեսախաղերի սիրահարների զգայական-շարժական որոշումներ կայացնելու հմտություններն ավելի բարձր են, քան նրանցը, որոնք քիչ են խաղում կամ ընդհանրապես չեն խաղում: Այս եզրակացությանն են եկել Ջորջիայի համալսարանի գիտնականները 47 ուսանողի մասնակցությամբ իրականացված հետազոտության ժամանակ, որի մասնակիցներից 28-ը խաղացողներ են, 19-ը՝ ոչ, գրել է Neuroscience-ը։

Կամավորներին MRI սարքի միջոցով են ստուգել, որում եղել է շարժվող կետերով էկրան արտացոլող հայելի: Ուսանողները պետք է սեղմեին աջ կամ ձախ կոճակը՝ կետի դեպի այդ ուղղությամբ շարժի դեպքում եւ ոչինչ չսեղմեին, երբ այն մեջտեղում էր:

Տեսախաղերի երկրպագուները ավելի արագ են կատարել առաջադրանքը եւ նրանց ուղեղի սկանավորումը որոշ ակտիվություն է ցույց տվել: