Դեռահասության տարիքում միայնակ ալկոհոլ օգտագործելը 35 տոկոսով մեծացնում է ապագայում դրանից կախվածություն ձեռք բերելու հավանականությունը։ 23-ից 35 տարեկան երիտասարդների համար այս ցուցանիշը կազմում է 60 տոկոս, գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կարնեգի Մելլոնի համալսարանի գիտնականների հետազոտությունը։
17 տարի տեւած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միայնակ խմում են դեռահասների 25 եւ երիտասարդների 40 տոկոսը: Այս սովորությունն ամենաշատը բնորոշ է դեռահաս աղջիկներին:
Ալկոհոլը 15-ից 49 տարեկանների շրջանում վաղաժամ մահվան եւ հաշմանդամության հիմնական պատճառն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի ալկոհոլից ունեցած կախվածության հետեւանքով մահանում է 3 միլիոն մարդ, որը կազմում է ամբողջ աշխարհում մահերի 5,3 տոկոսը։ Մահացածների մոտ 13,5 տոկոսը 20-ից 39 տարեկան մարդիկ են։





























