Մարդկանց մեծ մասը սերն ընկալում է որպես կախարդական բան, եւ, ինչպես պարզել են Իրվինում եւ Սանտա Բարբարայում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները, դա հենց այնպես չի լինում։ The Conversation-ը գրում է, որ սիրո հանդեպ հատուկ վերաբերմունքը մարդու էվոլյուցիոն կարեւոր առանձնահատկություն է:

Սիրո հատուկ մոգականության հանդեպ հավատը կարեւոր հատկություն է, որն օգնել է մեր հեռավոր նախնիներին գոյատեւել: Հետազոտողները կարծում են, որ այս որակը ձեւավորվել է էվոլյուցիայի գործընթացում եւ թույլ է տվել մարդկանց ստանալ բոլոր առավելությունները միամուսնական հարաբերություններից, որոնք գերիշխող են դարձել մարդկային ցեղի համար: Զգացողությունը, որ սերը ինչ-որ անհավանական եւ կախարդական բան է, օգնել է մարդկանց լուծել այնպիսի բարդ խնդիր, ինչպիսին համապատասխան զուգընկերոջ որոնումն է:

Սերը, ինչպես ասում են գիտնականները, ամրապնդում է ընտանեկան հարաբերությունները, ինչը կարեւոր է երեխաների դաստիարակության համար։ Սիրահարված մարդն ավելի քիչ հետաքրքրություն է ցուցաբերում այլ պոտենցիալ զուգընկերների հանդեպ, ինչը նույնպես պակաս կարեւոր չէ։

«Սիրո հետ է կապված այնպիսի մեխանիզմ, ինչպիսին է խանդը՝ այն օգնում է պահպանել հարաբերությունները եւ պահպանել զուգընկերոջը: Այն փաստը, որ սերը զգացմունքների գագաթնակետն է, մարդկանց ստիպում է հատկապես գնահատել իրենց հարաբերությունները, ինչն օգտակար է ցեղի շարունակման եւ ամուր համայնքների ձեւավորման համար»,- ասում են հետազոտողները։