Արագածոտնի մարզում օձը երկու տղամարդու է խայթել:

Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 17-ին, ժամը 07.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 16-ին ժամը 12-ի եւ 21.30-ի ահմաններում օձի խայթոցով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Նոր Եդեսիա եւ Արուճ գյուղերիի բնակիչներ` 49-ամյա Ահարոն Պողոսյանը եւ 51-ամյա Հայկազ Մելքոնյանը:

Տուժածների առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար: