Օգոստոսի 16-ին`ժամը 16.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 54 շենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:    

Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել է 1935թվականին ծնված Ֆլորա Նավասարդյանի  դին: