Դեղորայքային թունավորման նախանշաններով օգոստոսի 17-ին` ժամը 01.50-ին «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւան քաղաքի Նորագյուղ թաղամասի թիվ 137 տան բնակիչներ` 82-ամյա Ռիմա Խաչիկյանը, 55-ամյա Մարիա Կոստանյանը եւ 29-ամյա Տիգրան Եղիազարյանը:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




























