Չինաստանի գիտությունների ակադեմիայի հետազոտողներն ուսումնասիրել են 14000-ամյա գանգի միջուկային եւ միտոքոնդրիալ հաջորդականությունները եւ պարզել, որ այս մարդը սերտորեն կապված է այն պոպուլյացիաների հետ, որոնք ի վերջո առաջինն են ոտք դրել ամերիկյան հողի վրա:

2008 թվականից մարդաբանները գլուխ էին կոտրում, թե ում են պատկանում ուշ պալեոլիթյան դարաշրջանի մարդկային ոսկորների մնացորդները, որոնք մնացել են Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Մալու Դոնգե քարանձավում:

Դրանց վրա չկար բավարար քանակի կոլագեն, որի վրա կարող էին ածխածնի թվագրման վերլուծություն անել: Հետեւաբար՝ նրանց տարիքը կարելի էր գնահատել միայն շրջակա առանձնահատկություններից:

Հնարավոր է՝ ի տարբերություն Homo floresiensis-ի հին պոպուլյացիաների, նրանք եղել են մարդու դիմացկուն նախնիներ, որոնք գոյատեւել են հարավարեւելյան Ասիայում: Կամ գուցե նրանք հին ու ավելի ժամանակակից մարդկանց խառնուրդ են եղել։

Հնարավոր է նաեւ, որ որոշ ժառանգական հատկություններ պարզապես մնացել են նրանց գեներում՝ չնայած հազարավոր տարիների էվոլյուցիային: