Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները օգոստոսի 16-ին, ժամը 23.40-ին «Այրարատ» կինոթատրոնի մոտ ծառայություն կատարելիս լսել են 37-ամյա Աղավնի Հ.-ի  օգնության կանչը. կնոջ պարանոցից հափշտակել էին  ոսկյա շղթան` կախազարդով:

Ոստիկանության լրատվության ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները,  նկատելով, որ երկու երիտասարդ փախչում են, հետապնդել եւ բերման են ենթարկել նրանցից մեկին:

Պարզվել է, որ բերման ենթարկվածը  20-ամյա  Էդուարդ Պ.-ն է: Աղավնի Հ.-ն հաղորդում է տվել, որ նշված երիտասարդը եւ նրա ընկերը իր պարանոցից հափշտակել են ոսկյա շղթան` կախազարդով ու փախել:

Հափշտակվածը մասամբ առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ Էդուարդ Պ.-ի ընկերոջ անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: