Իլոն Մասկը ժամանակ է խնդրել Twitter-ը գնելու 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքից իր դուրս գալու գործով դատական լսումներին պատրաստվելու համար՝ համաձայն իր հայցի, որ Դելավերի դատարան են ներկայացրել նրա փաստաբանները, հայտնում է CNBC-ն։

Մասկի թիմը պնդում է, որ դատավարությունը պետք է սպասի մինչեւ հաջորդ տարի, չնայած Twitter-ը խնդրել է արագացնել գործընթացը եւ լսումներ անցկացնել արդեն այս տարվա սեպտեմբերին։

Իրենց հայցում, որն առարկություն է Twitter-ի կողմից նախկինում ներկայացված միջնորդության դեմ, Մասկի փաստաբանները պնդում են, որ ընկերությունը «գործի արագացված վերանայման անսպասելի խնդրանք է ներկայացրել երկամսյա ձգձգումներից եւ խառնաշփոթից հետո», եւ ասել է, որ սա սպամ-հաշիվների մասին ճշմարտությունը թաքցնելու «Twitter-ի վերջին մարտավարությունն է»։

Արագացված լսումները, Մասկի կողմի կարծիքով, անարդար մարտավարություն կլինի եւ կեղծ հաշիվներ ունեցող հարթակի խնդիրների չափը քողարկելու միջոց: Այս շաբաթվա սկզբին Twitter-ը դատի է տվել Մասկին՝ պնդելով, որ Tesla-ի գործադիր տնօրենը անբարեխղճորեն փորձում է հետ կանգնել գործարքից:

Մասկի փաստաբանները պնդում են, որ «2023 թվականի փետրվարին դատավարության անցկացումը կհավասարակշռի կողմերի եւ դատարանի շահերը:

Նախկինում Twitter-ը փորձում էր հասնել մոտ 60 օրվա ընթացքում լսումներ անցկացնելուն: