Հնդկաստանը հայտարարել է, որ արտադրել է 2 միլիարդ COVID-19 պատվաստանյութ, ընդ որում խթանող չափաբաժինները տրվում են բոլոր մեծահասակներին, քանի որ ամենօրյա վարակները հասել են չորս ամսվա առավելագույնին:
Վարչապետ Նարենդրա Մոդին բարձր է գնահատել պատվաստումների մակարդակը՝ նշելով աշխարհում պատվաստումների ամենամեծ եւ ամենաերկարատեւ արշավը, որը սկսվել է անցյալ տարի:
«Հնդկաստանը նորից պատմություն է կերտում», - իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Մոդին:
Առողջապահության նախարարության տվյալները ցույց են տալիս, որ Հնդկաստանում COVID-19-ից մահվան դեպքերը հասնում են 525 709-ի, իսկ վերջին 24 ժամում գրանցվել է 49 մահ: Նույն ընթացքում գրանցվել է վարակման 20 528 նոր դեպք, ինչը փետրվարի 20-ից հետո ամենաբարձր ցուցանիշն է:
1,35 միլիարդ բնակչություն ունեցող երկիրը վերացրել է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մեծ մասը:





























