Գյումրիում օգոստոսի 17-ին կայացել է Հայրենական մեծ պատերազմի  վետերան, նկարիչ, լրագրող Հրանտ Սարգսյանի նկարների ցուցահանդեսը:

Արվեստագետը ծնվել է 1924 թվականին, Լենինականում: 1970 թվականին, «Մայիսյան ապստամբությունը Ալեքպոլում» նկարի համար արժանացել է դափնեկրի կոչման: Ստեղծագործել է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում, իր նկարներում ներկայացրել է հայ մեծանուն ստեղծագործողներին, ինչպիսիք են Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Թումանյանը, եւ այլոք: Արվեստագետը նաեւ «Գյումրիի հիշողության դափնեկիրը» պատմվածքի  հեղինակն է: Հրանտ Սարգսյանի խոսքերով, պատերազմը, երբ թողել է վրձինն ու մեկնել ռազմաճակատ, հետագայում իր ազդեցությունն է ունեցել նրա ստեղծագործական կյանքի վրա: