Tesla-ի գործադիր տնօրենի հորը՝ Էրոլ Մասկին խնդրել են իր սերմնահեղուկը նվիրաբերել հարավամերիկացի մի քանի կանանց։ Դա տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր անց այն բանից, երբ նա հաստատել է, որ երկրորդ երեխան ունի իր խորթ դստերից:
76-ամյա տղամարդն ասում է, որ իր սերմերը ներկայումս ցանկանում է ձեռք բերել Կոլումբիայի մի ընկերություն, քանի որ այն պարունակում է նույն «հանճարեղ գեները, որոնք ստեղծել են աշխարհի ամենահարուստ մարդուն»:
«Կա ընկերություն, որը ցանկանում է, որ ես սերմնահեղուկ հանձնեմ բարձրակարգ կանանց բեղմնավորման համար,- Sun-ին տված հարցազրույցում ասել է Էրոլը,- Ասում են. «Ինչու՞ գնալ Իլոնի մոտ, երբ կարելի է դիմել նրան, ով ստեղծել է Իլոնին»»:
Էրոլը, որը երեք տարբեր կանանցից առնվազն յոթ երեխա ունի, չի բացառել, որ կարող է իր նմուշը տրամադրել: «Իսկ ինչո՞ւ ոչ»,- ասել է նա: Բեղմնավոր հայրը նախկինում հայտարարել է, որ կյանքի նպատակը բազմանալն է։ «Միակ բանը, որի համար մենք գոյություն ունենք Երկրի վրա, դա բազմանալն է»,- ասել է Էրոլը:





























