Մեծ Բրիտանիան հաշվում է շոգի հետեւանքով հասցված վնասը․ ջրամբարներում առնվազն 13 մարդ է մահացել, գրում է Reuters-ը:
Երեքշաբթի օրը Լոնդոնի հրշեջ բրիգադը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենածանրաբեռնված օրն է ապրել, երբ ջերմաստիճանն առաջին անգամ բարձրացել է մինչեւ 40 աստիճան՝ հրդեհներ առաջացնելով, որոնք ավերել են մայրաքաղաքի տասնյակ տներ եւ այրել չոր արոտավայրերը երկաթուղային գծերի եւ ճանապարհների երկայնքով:
«Վերջին օրերին 13 մարդ մահացել է գետերում, ջրամբարներում եւ լճերում՝ լողալու ժամանակ։ Զոհերի թվում 7 դեռահաս տղա կա»,-ասել է բրիտանացի նախարար Քիթ Մալթհաուսը:
Առնվազն 41 անշարժ գույք ոչնչացվել է Լոնդոնում եւ ավելի քան մեկ տասնյակը՝ Մեծ Բրիտանիայի այլ շրջաններում, հավելել է նախարարը:
Երեքշաբթի օրը կենտրոնական Անգլիայում գրանցվել է ջերմաստիճանի նոր ռեկորդ՝ 40,3C, իսկ 34 տեղանք գերազանցել է 2019 թվականին գրանցված 38,7C-ի նախկին բարձր մակարդակը:
Միեւնույն ժամանակ, երկրի կառավարությունը խոստովանե; է, որ շոգին դիմակայելու համար ենթակառուցվածքների արդիականացման համար տարիներ կպահանջվեն:





























