Մասիս խոշորացված համայնքի Նորամարգ գյուղում երեկ՝ հուլիսի 19-ի, գազաբալոնի պայթյունի հետեւանքով ամբողջությամբ վնասել է տունը եւ անասնագոմը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տան բնակիչը։

«Մենք պայթյունի ժամանակ դրսում ենք եղել։ Պայթյունը եղել է գազի բալոնից, բայց  չգիտենք՝ կոնկրետ ինչն է եղել խնդիրը։ Այդ ժամանակ մեր տան աշխատակիցներն են եղել տանը, ասում են՝ սովորական վառելիս կրակը բռնկվել է։ Իրենց օգնել օգնել ենք դուրս գալ տնիս։ Ընդհանուր առմամբ 15 միլիոնի վնաս ենք կրել»,- նշեց բնակիչը։

Հիշեցնենք, որ  հուլիսի 19-ին՝ 23։10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս խոշորացված համայնքի Նորամարգ վարչական շրջանում։

Պարզվել է, որ գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչից առաջացել է հրդեհ եւ տան կառուցատարրերի փլուզում։ Տուժածներ չկան։