Ադրբեջանի ռազմածովային ուժերի զինծառայողների խումբը մասնակցել է Պակիստանում անցկացված հատուկ գործողությունների ուժերի համատեղ զորավարժություններին։

Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, Կարաչի քաղաքում անցկացված զորավարժությունների ընթացքում զինծառայողները գրավված նավի ազատագրման առաջադրանքներ են կատարել։

Զորավարժություններն անցկացվել են հատուկ գործողությունների իրականացման ոլորտում Ադրբեջանի և Պակիստանի զինծառայողների միջև փորձի փոխանակման նպատակով։