Սաուդյան Արաբիան, Պակիստանն ու Թուրքիան հոկտեմբերի 5-ին Էր Ռիյադում Մեքքայի պաշտպանական դաշինքի Ռազմավարական քաղաքական-պաշտպանական կոմիտեի արտակարգ նիստ են հրավիրել՝ քննարկելու համար Սաուդյան Արաբիայի առջև կանգնած անվտանգության ոլորտի իրադարձություններն ու սպառնալիքները հութիների հետ դիմակայության ֆոնին։ Դրա մասին հայտնել են Պակիստանի ԱԳՆ-ում։

Կոմիտեն որոշել է անհապաղ անցնել հավաքական պաշտպանության պարտավորությունների գործնական իրականացմանը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ Սաուդյան Արաբիային ռազմական ուժեր տրամադրելու և դրանց արագ տեղակայումն ապահովելու համար։