Նախօրեին դեղորայքային թունավորման դեպք է արձանագրվել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 17-ին`ժամը 11.15-ին  տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Երեւան քաղաքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել  Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի «Նոր Նորք» հանրակացարանի 2-րդ կորպուսի թիվ 511 բնակարանի բնակիչ, 24-ամյա Վազգեն Գալստյանը:

Տուժածի առողջական վիճակը ծանր է: