Օգոստոսի 17-ին`ժամը 09.39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքում` Հրազդանի կիրճում` մանկական երկաթուղու հարակից ավտոճանապարհին, առաջացել է նստվածք, առկա է ճանապարհածածկի փլուզման վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ համապատասխան մասնագետներ:
Տեղում պարզվել է, որ Կոնդի թունելից դեպի մանկական երկաթուղի տանող ավտոճանապարհին առաջացել է ճանապարհածածկի նստվածք (10մ երկարությամբ, 4մ լայնությամբ եւ մոտ 30 սմ խորությամբ):
Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ վնասված ճանապարհահատվածի վերականգնման ուղղությամբ։




























