Աֆրիկայում հայտնաբերված քարացած ծովային անողնաշարավորը, որը 150 միլիոն տարեկան է, անվանակոչել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պատվին։

Տարօրինակ էակն ուներ 10 երկար ձեռքեր եւ շոշափուկների նմանվող սուր չանչեր, որպեսզի կարողանար կառչել ծովի հատակին, գրել է Newsweek-ը։

Ausichicrinites zelenskyyi-ն սերտորեն կապված է ծովային աստղերի, գոլոտուրիաների եւ ծովաոզնիների հետ։

«Քարացած էակը շատ լավ է պահպանվել»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Կատովիցեի (Լեհաստան) Սիլեզյան համալսարանի պրոֆեսոր Մարիուշ Սալամոնը։

«Ausichicrinites zelenskyyi-ն ունի 10 խոշոր ձեռք եւ չանչանման հավելուկների օղակ՝ սուբստրատը բռնելու համար»։