Հնեաբանների եւ պալեոգենետիկների(գենետիկ ուսումնասիրություններ իրականացնողներ խումբը), Կոպենհագենի համալսարանի հետազոտող Թերեզա Քոուլի գլխավորությամբ, ուսումնասիրել է գոյություն ունեցող եւ անհետացած պինգվինների տեսակների ԴՆԹ-ները, ինչի շնորհիվ հնարավոր է եղել քարտեզագրել նրանց կենսաբանական եւ գենետիկական էվոլյուցիան, հայտնում է Planet Today-ը եւ հավելում, որ, ուսումնասիրության համաձայն՝ բոլոր պինգվինների պատմական հայրենիքը Նոր Զելանդիան է:
Պինգվինների նախնիները իրենց թռչելու ունակությունը կորցրել են դինոզավրերի անհետացման ժամանակ՝ մոտ 60 միլիոն տարի առաջ եւ բնակություն հաստատել Նոր Զելանդիայում: Բոլոր ժամանակակից պինգվինների ընդհանուր նախահայրը գոյություն է ունեցել մոտ 14 միլիոն տարի առաջ:
Պինգվինների գենոմների վերլուծությունը ցույց է տվել, որ նրանց էվոլյուցիան եղել է տաք եւ ցուրտ ժամանակների միջեւ կլիմայական տեղաշարժերի ճնշման ներքո: Երբ Երկիրը ցրտել է, պինգվինները բնակություն են հաստատել հյուսիսի ավելի տաք ծովերում, սակայն երբ ջերմաստիճանը սկսել է բարձրանալ՝ վերադարձել են Հարավային բեւեռ՝ ապրելու իրենց համար նպաստավոր ջերմային պայմաններում:
Հարավային կիսագնդում նրան տեղակայումը պայմանավորված է անեւ խորը սուզվելու, ջրի տակ սուր տեսողության, մարմնի ջերմաստիճանը կարգավորելու հատկությունների հետ:





























