Անգլիայի Բրիստոլ քաղաքի կենդանաբանական այգում 4 տոննա ծանրությամբ գորիլայի արձան է տեղադրվել, գրում է PA MEDIA-ն եւ հավելում, որ արձանը ինտերակտիվ է:
Ուայլդեր անունով գորիլան օրվա ընթացքում անսպասելի շարժումներ է անում, ինչպիսիք են ջուր շաղ տալը կամ աղցան ուտելը:
Արձանը պատրաստվել է եղեւնիից, մայրիից, սոճիից եւ կաղնուց:
Արձանը ցուցադրության համար կպահպանի մինչեւ սեպտեմբերին կենդանաբանական այգու փակվելը:





























