Բրիտանացի մանկապիղծները մեկնել են Լեհաստան՝ Ուկրաինայից փախստականներին իբր հումանիտար օգնություն ցուցաբերելու պատրվակով, գրել է The Independent-ը։

Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) տեղեկացրել է, որ պատերազմն սկսվելուց հետո վեց շաբաթվա ընթացքում Լեհաստան է եկել 10 հայտնի սեքս-հանցագործ։

Բոլոր 10 տղամարդկանց խնդրել են հեռանալ Լեհաստանից, եւ բրիտանական իշխանություններն աշխատում են, որպեսզի այլ հանցագործների թույլ չտան նույն ուղեւորությունը կրկնել։

«Խոսքն այն մասին է, որպեսզի գործընկերներին տեղեկացնենք այն մասին, որ այդ մարդիկ, որոնք դատապարտվել են երեխաների հետ սեքս-հանցագործություններ կատարելու հետ կապված, գտնվում են իրենց տարածքում»,- ասել է NCA-ի ներկայացուցիչը։ «Կան մոտ 5 000 անօթեւան երեխաներ, որոնք տեղափոխվել են Ուկրաինայից։ Անհրաժեշտ է, որպեսզի համոզվենք, որ նրանք լիակատար անվտանգության մեջ են»։

Պաշտոնյաները նշել են, որ դատապարտված մանկապիղծները պետք է հայտարարեն դատվածության մասին այն երկրներում, ուր այցելում են, բայց «մենք տեսնում ենք, որ այդպես չէ»։

Հարցը «սպառնալից է, սպառնալիքները առաջացել կամ սաստկացել են այս հակամարտության հետեւանքով», նշվել է NCA-ի հաղորդագրությունում։ Դրանց են պատկանում ժամանակակից ստրկությունը, մարդկանց առեւտուրը եւ փախստականներին վերաբերող կազմակերպված իմիգրացիոն հանցագործությունները։

Ոստիկանությունը եւ անվտանգության ծառայություններն անհանգստացած են նաեւ հրազենային եւ մարտական զենքի տարածմամբ։