Բնիկ ամերիկացիները, հնարավոր է, սերում են Հարավային Չինաստանից։ Նման եզրակացության են եկել գիտնականները՝ հիմնվելով 14 000 տարվա մարդկանց քարացածության ԴՆԹ-ի անալիզի վրա, գրում է Next Shark-ը։

Հետազոտողները համեմատել են ամբողջ աշխարհում մարդկանց ոսկորների գենոմը եւ եզրակացության եկել , որ դրանք համընկնում են մարդու գենոմի հետ, որը սերտորեն կապված է արեւելաասիական արմատների հետ։

Երեք տասնամյակ առաջ հնագենտներն արդեն գտել են քարացածություններ Չինաստանի Յունան նահանգում, սակայն միայն 2018-ին թիմը կարողացել է հնագույն գանգից ԴՆԹ ստանալ եւ օգտագործել սեկվենացված գենոմը՝ ապացուցելու, որ դրանք համընկնում են մարդու գենոմի հետ։

Թիմը նաեւ ենթդրել է, որ Արեւելյան Ասիայի հարավային հատվածից որոշ մարդիկ ճանապարհորդել են դեպի հյուսիս ժամանակակից Արեւելյան Չինաստանի ափամերձ գծով, անցել Ճապոնիայի միջով եւ հասել Սիբիր, ապա հատել Բերինգովը։ Այդ ժամանակ հայտնաբերված գտածոները ցույց են տվել, որ ժամանակակից բնիկ ամերիկացիները սերում են Ասիայից։