ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քի Ուեսթ քաղաքում Հեմինգուեյին նմանակող ավելի քան հարյուր մորուքավոր տղամարդիկ նշում են գրողի ծննդյան 123-րդ տարեդարձը, հաղորդում է AP-ը։ Այս տարի մրցույթին մասնակցել են 135 գեր, մորուքավոր տղամարդիկ, որոնք փորձում են ապացուցել իրենց նմանությունն ամերիկացի հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյին։

Նրանցից շատերն ունեն մորուք եւ կրում են սպորտային հագուստ՝ ըստ երեւույթին ընդօրինակելով «հայրիկ» կերպարը, որը Հեմինգուեյը որդեգրել է իր վերջին տարիներին: