Այրվածքաբանության ազգային կենտրոնում այսօր մահացած  ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը Ախուրյանի Ազատան համայքնից էր։ Նա ուներ երկու քույր, սովորում էր Գյումրու տնտեսագիտական համալսարանում։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ զինծառայողը հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով տեղափոխվել էր Զանգեզուրի կայազորային հոսպիտալ: Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել էր վատթարացում և այն գնահատվում էր ծայրահեղ ծանր:

ՊՆ–ից NEWS.am–ին հայտնել էին, որ զինծառայողն այրվածքներն ստացել է մարտական դիրքի վագոն-տնակում բռնկված հրդեհը մարելիս։