Թուրքիայի Սիիրթ նահանգի Էրուհի շրջանում տեղակայված ժանդարմերիայի հրամանատարությունն ու ոստիկանության վարչությունը ենթարկվել են PKK-ի հարձակմանը:
Հայտնի է դարձել, որ երկու մասի բաժանված քուրդ զինյալները միաժամանակ հարձակում են գործել նաեւ Սիիրթի Փերվարիի շրջանում տեղակայված ժանդարմերիայի ուղեկալի դեմ:
Հարձակումների հետեւանքով սպանվել է 2 թուրք զինվորական, վիրավորվել՝ 4-ը:
Նշենք, որ օգոստոսի 17-ին քուրդ զինյալների գործողության հետեւանքով Հաքքարի նահանգի Չուքուրջայի շրջանում սպանվել է 11 թուրք զինվորական, որոնցից մեկը եղել է գումարտակի հրամանատար:




























